ՌԴ-ում ձերբակալվել է 21-ամյա ուկրաինացի ազգայնական, որը մտադիր էր մզկիթ պայթեցնել
Բարնաուլում ձերբակալվել է ուկրաինացի ազգայնական, որը պատրաստվում էր հարձակում գործել մզկիթի վրա և պայթեցնել այն:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը հղումով:
Նշվում է՝ ազգայնականը 2000 թվականին ծնված տեղի բնակիչ է: Ըստ հետախուզական ծառայությունների, նա հանձնարարականներ է ստացել ուկրաինական «Էթնիկ ազգային ասոցիացիա» կազմակերպության հիմնադիրներից, մասնավորապես, նա նախապատրաստել է «ուղղակի գործողություններ» մուսուլմանների զանգվածային հավաքների վայրերում, ինչպես նաև վարչական նշանակության շենքերի մոտ:
Խուզարկության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, ռումբ ստեղծելու հրահանգներ, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև հեռախոս, որում եղել են այն օբյեկտների լուսանկարները, որոնց վրա նախապատրաստվել է հարձակումը:
Ձերբակալվածն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրա խոսքով՝ մարտի սկզբին իրեն հանձնարարվել է հարձակումների համար թիրախներ ընտրել, ապա՝ կազմակերպել հրկիզում կամ «բնակչությանը վախեցնող այլ գործողություններ»: