«Օրենքով գող» Ռուբեն Քոսյանին ի հակադրություն Թուրքիայում «օրենքով գող» է թագադրվել Գլեբ Աշումովը
Ինչպես հայտնում է PrimeCrime-ը, օրերս Թուրքիայում վրացի «օրենքով գողերի» կողմից թագադրվել է Տարիել Օնիանի և Մերաբ Ջանգվելաձեի կողմնակիցներից Իվանովոյի 31-ամյա բնակիչ Գլեբ Աշումովը: Վրացիների մտադրությամբ նրա թագադրումը կատարվել էր ի հակակշիռ Իվանովոյի միակ «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի:
Նախկինում սպանության համար դատապարտված Գլեբ Աշումովը 3 տարի առաջ Վլադիմիրի սրճարաններից մեկում սպանված Նազար Զախարովի եղբայրն է: Ներկայումս Գլեբը չի շտապում վերադառնալ հայրենիք, քանի որ զգուշանում է Ռուբենի կողմից ձեռնարկվող քայլերից. վերջինս չի հանդուրժում տիտղոսակիր մրցակիցների:
Հիշեցնենք, որ 2000-ականներին վրացիների՝ Իվանովո էքսպանսիան ավարտվեց «օրենքով գողեր» Լերիկ Պիցխելիանիի և Դատո Ջապարիձեի սպանությամբ: Դրանից հետո ոչ ոք չի համարձակվել Իվանովոյում ճնշել Ռուբենին:
Ինչ վերաբերում է Քոսյանին, նրա անունը քրեական բախումներում, ինչպես նաև գողական ոչ մի կոնֆլիկտի ժամանակ չի հանդիպում: 1997 թ. «օրենքով գող» թագադրվելուց հետո Քոսյանը ոչ մի անգամ չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Իվանովոյում Քոսյանը համարվում է լիակատար տեր, ուստի նոր թագադրված Գլեբը, եթե անգամ որոշի հայտարարել իր իրավունքների մասին, դա կլինի կարճաժամկետ: