Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով՝ հասնելով +24…+29 աստիճանի
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Երևան քաղաքում՝ ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 02-ի ցերեկը, 03-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ:
Ապրիլի 04-07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 04-07-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում