Թրամփը նոր սոցիալական ցանցում է գրանցվել
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գրանցվել է Campaign Nucleus սոցիալական ցանցում: Նրան միացել են նաև Հանրապետական կուսակցության այլ անդամներ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Թրամփը նախատեսում է օգտագործել այս հարթակն իր կողմնակիցների հետ շփվելու համար:
Campaign Nucleus սոցիալական ցանցը ստեղծվել է Թրամփի կողմնակից Բրեդ Պարսկալեի կողմից դեռ 2016-ին, սակայն գործառույթները մինչ այժմ հասանելի են միայն 70-80%-ով:
Օգտատերերը կարող են էլեկտրոնային նամակներ, տեքստային հաղորդագրություններ և հայտարարություններ ուղարկել լրատվամիջոցներին: