Դատարանը բավարարել է Nike-ի պահանջը. «Սատանայի կոշիկներ»-ի պատվերների իրականացումն առժամանակ կդադարեցվի (լուսանկարներ)
ԱՄՆ Նյու Յորքի դատարանը բավարարել է սպորտային ապրանքներ արտադրող Nike ապրանքանիշի պահանջը և ժամանակավորապես արգելել Nike Air Max 97 մոդելի հիման վրա MSCHF բրենդի ստեղծած «Սատանայի կոշիկներ» կոչվող մարզակոշիկների բաշխումը, գրում է CBS News-ը:
Ըստ դատարանի որոշման՝ աղմկահարույց «Սատանայի կոշիկներ»-ի ստեղծողներն այսուհետ իրավունք չունեն իրականացնել կոշիկի պատվերներ:
Դատարանում MSCHF-ի իրավաբանները հայտնել են, որ մարզակոշիկների խմբաքանակի մեծ մասը՝ ավելի քան 600 զույգ, արդեն վաճառվել և ուղարկվել է հաճախորդներին: Սակայն Nike-ը պնդել է, որ ընկերությունը պետք է չեղարկի արդեն ընթացող պատվերները:
Հիշեցնենք՝ օրերս ռեփեր Lil Nas X-ի հետ համագործակցությամբ վաճառքի է հանել ներբանի հատվածում մարդկային արյան կաթիլ պարունակող «Սատանայի կոշիկներ» կոչվող մարզակոշիկները: Lil Nas X-ի և MSCHF-ի համագործակցությամբ ստեղծված սև ու կարմիր սպորտային կոշիկները Nike Air Max 97-ի ձևափոխված տարբերակն են։
Նշենք՝ սպորտային կոշիկների ներբանների հատվածում կա կարմիր թանաք և մի կաթիլ մարդկային արյուն։ MSCHF-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ արյունը տրամադրել են կամավորները։
Սպորտային կոշիկների մեկ զույգի արժեքը 1018 դոլար է, ինչը հղում է Ղուկասի 10:18-ին, որն ասում է. «Տեսա սատանային երկնքից ընկնելիս, ինչպես կայծակը»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Nike-ը դաշնային հայց էր ներկայացրել MSCHF-ի դեմ՝ ընկերությանը մեղադրելով «ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները խախտելու համար»։