Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում անվտանգության թեման և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
«Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը նշել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական կապերի կարևորությունը`շեշտելով գործընկերության և դաշինքի ոգով բոլոր խնդիրները լուծելու անհրաժեշտությունը: Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում համագործակցության խթանման և երկու երկրների քայլերի սերտ համակարգման կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Հուլուսի Աքարը նաև շնորհավորել է Լլոյդ Օստինին Պենտագոնի ղեկավար նշանակվելու կապակցությամբ: