Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1116, մահվան՝ 23 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 194 852 է, մահվան դեպքերինը՝ 4456
Հայաստանում ապրիլի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 194 852-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3552 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 904 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4456-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 864 է, ընդհանուր առողջացածներինը՝ 174 545, փաստացի բուժվողներինը՝ 15851 (մեկ օրում ավելացել է 229-ով): Մեկ օրում արվել է 4830 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 864 876 թեստ: