ԱՄՆ 2 քաղաքացի ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու և Միացյալ Նահանգներում ահաբեկչություններ իրականացնելու նպատակ ունենալու կասկածանքով
ԱՄՆ իշխանությունները Միացյալ Նահանգների երկու քաղաքացու են ձերբակալել, որոնք պատրաստվել են Մերձավոր Արևելք մեկնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը համալրելու նպատակով, հաղորդում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ ամերիկյան իրավապահ մարմինների ունեցած տվյալներով՝ ձերբակալվածներ Ջեյմս Բրեդլին և նրա կինը՝ Արվա Մուտանան, Նյու Ջերսի նահանգի նավահանգստում են ձերբակալվել, իսկ մինչ այդ տևական ժամանակ նրանք հատուկ ծառայությունների ուշադրության ներքո են գտնվել:
Ըստ տեղեկությունների՝ տղամարդն ավելի վաղ, ենթադրաբար, ԻՊ-ին հավատարմություն է հայնտել ու ահաբեկիչներին միանալու ցանկություն է հայտնել:
Հատուկ ծառայությունները նաև փաստեր են ունեցել, որ ԻՊ-ին միանալ պատրաստվող քաղաքացիները մտադիր են եղել հետագայում ահաբեկչական գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում: