«Ռոման» բանակցում է Մաուրիցիո Սարիի հետ
«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ անցած ամռանը Թուրինի «Յուվենտուսից» հեռացած իտալացի Մաուրիցիո Սարին, որը դեռ աշխատանք չունի։
Հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Տիագու Պինտուն արդեն երկու հանդիպում է ունեցել 62-ամյա մասնագետի հետ, հաղորդում է Calciomercato.com-ը։
«Ռոման» գլխավորելու համար Մաուրիցիո Սարին մերժել է «Ֆիորենտինայի» եւ երկու ոչ իտալական ակումբների առաջարկ։
Մեծ է հավանականությունը, որ «Ռոման» ամռանը կավարտի համագործակցությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ։
Իտալիայի առաջնության 28 խաղից հետո «Ռոման» 50 միավորով 6-րդ տեղում է