Եղիսաբեթ Երկրորդը կատակել է ռուսական ինքնաթիռների հետապնդման մասին
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ապրիլմեկյան կատակ է արել Համագործակցության զոհված օդաչուների հուշահամալիր այցելության ժամանակ:
Ըստ The Mirror-ի՝ միջոցառումը տեղի է ունեցել Ավստրալիայի ռազմաօդային ուժերի կազմավորման հարյուրամյակի օրը: Բրիտանիայի միապետը զրուցել է ջոկատի հրամանատար Մեթյու Սանդերի հետ: Նա աշխատում է Eurofighter Typhoon կործանիչների հետ: Նրանց հաճախ ուղարկում են՝ բրիտանական օդային տարածքը խախտող ինքնաթիռներ որսալու:
Զրույցի ընթացքում թագուհին կատակով հարցրել է ռուսական ինքնաթիռների հետապնդման մասին: Նա հարցրել է, թե արդյոք ավստրալացիները ստիպված են եղել որսալ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների թռիչքը: Սպան նույնպես կատակով պատասխանել է. «Մենք շատ ենք սիրում զվարճանալ»: