«Ադամանդե լողափ»․ Իսլանդիայի ամենահայտնի լողափերից մեկի ավազի վրա սառցաբեկորները շողշողացող ադամանդներ են հիշեցնում
Իսլանդիայի ամենահայտնի լողափերից մեկը, որը կոչվում է «Ադամանդե լողափ», գտնվում է Էկուլսարլոն (Jökulsárlón) սառցադաշտի հարևանությամբ․ լողափի սև ավազի վրա ցփնված սառցաբեկորները շողշողացող ադամանդներ են հիշեցնում, գրում է Luxury Launches-ը։
Սառցաբեկորները ոչ միայն տարբեր չափերի են, այլև օրվա տարբեր ժամերին տարբեր երանգներ են ստանում՝ մուգ կապույտից մինչև վառ սպիտակ։
Արտասովոր տեսարանն իր ողջ գեղեցկությամբ վայելելու համար Luxury Launches-ը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկների սիրելի «Ադամանդե լողափ» այցելել արևածագի կամ մայրամուտի ժամանակ։