Աղբյուր․ Ռայոլան մեկնել է Բարսելոնա՝ բանակցելու Հոլանդի տրանսֆերի շուրջ
Գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, գտնվում է Իսպանիայում, որտեղ պետք է հանդիպի «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռայոլան նախ հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարներին, իսկ հետո մեկնել է Բարսելոնա: Բանակցություններն ընթացքի մեջ են:
Իր հերթին Diario Sport-ը գրում է, որ Հոլանդի հայրը ևս գտնվում է Բարսելոնայում։
Այս մրցաշրջանում 20-ամյա նորվեգացի հարձակվողը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 33 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: