«Ուղարկում եք ռուսներին որսալո՞ւ»․ Էլիզաբեթ 2-րդը կատակել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև աճող լարվածության թեմայով (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը վերջին 5 ամսվա մեջ առաջին անգամ հանրության առջև հայտնվելով՝ կատակել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև աճող լարվածության մասին, գրում է Mirror-ը։
94-ամյա թագուհին, որը օրերս ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը, մասնակցել է Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և հիանալի տրամադրություն է ունեցել։
Ավստրալիայի թագավորական ՌՕՈՒ-ի սպաներից մեկի հետ կարճատև զրույցի ժամանակ նա վերջինիս հարցրել է՝ «արդյոք իրենց ինքնաթիռներն ուղարկում են ռուսներին որսալու»։
«Այդպես էլ կա, Ձերդ գերազանցություն, հիանալի ժամանակ ենք անցկացնում»,- պատասխանել է սպան։
Հայտնի է, որ բրիտանական ռազմաօդային ուժերը Մոսկվայի և Լոնդոնի միջև հարաբերություններում աճող լարվածության ֆոնին վերջին ամիսների ընթացքում Մեծ Բրիտանիայի օդային տարածքին մոտեցող մի քանի ռուսական ինքնաթիռ են որսացել։