Ամերիկացին ուրիշի կատարած հանցանքի համար 7 տարի բանտում է անցկացրել. այժմ նա փոխհատուցում է պահանջում
Միացյալ Նահանգների Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի բնակիչը 7 տարի անցկացրել է անազատության մեջ ուրիշի կատարած հանցանքի համար, հայտնում է News Channel 5 լրատվականը։
Ուիլիամ Առնոլդ անունով տղամարդը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ իր աշակերտը ծնողներին տեղեկացրել է, թե սեռական հարաբերություն է ունեցել Ուիլիամ անունով տղամարդու հետ։ Տղայի մայրը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ դա Ուիլիամ Առնոլդն է։
Տղամարդը չի ընդունել մեղքը, իսկ 2020 թվականին նահանգային վերաքննիչ դատարանը վերանայել է նրա գործը և դատարանի նախկին որոշումը համարել սխալ։ Պարզվել է, որ երեխային սեռական բռնության է ենթարկել ընտանիքի մի բարեկամ՝ Ուիլիամ անունով։
Ուիլիամ Առնոլդն այժմ պետական մարմիններից փոխհատուցում է պահանջում ՝ բանտում անցկացրած տարիների համար։ Նա նաև բողոք է ներկայացրել դատավարությանը ներգրավված փաստաբանի երկու օգնականներ Ալեգրա Ուոլքերի և Շերոն Ռեդեկի նկատմամբ։
«Թենեսի նահանգը ինձ վնաս է հասցրել և այժմ պետք է պատասխանատվություն ստանձնի կատարվածի համար: Սա շատ կարևոր է, քանի որ ես պատկերացնում եմ, թե քանի տղամարդ և կին է անցել նման գործընթացի միջով», - ասել է Առնոլդը։