Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկատուների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամի չափով արտոնություններ
ԱՀ կառավարության 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը», հայտնում է Արցախի ՊԵԿ-ը:
Ցանկում ընդգրկված են 521 հարկ վճարողներ, որոնք ազատվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված` 196,961.3 հազար դրամ գումարի չափով պարտավորությունների կատարումից: