«Շատ սիրուն». Գայանե Ասլամազյանի լուսանկարը
Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն հագուստ է կրում։ Գայանե Ասլամազյանն արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել. «Շատ սիրուն», «գեղեցկուհի աննկարագրելի»։
Ավելի վաղ արված գրառմամբ դերասանուհին խոսել էր առողջական խնդրի մասին։ «Վերջապես երեք ամիս անց բժիշկական կենտրոններ այցելելուց բացի այլ տեղ եկա! Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի», - հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում գրել էր Գայանե Ասլամազյանը: