Թուրքիայի իշխանությունը պաշտպանական արդյունաբերության մեջ լրտեսության մեջ մեղադրվող 19 մարդու է ձերբակալել
Թուրքիայի իշխանությունը պաշտպանական արդյունաբերության մեջ լրտեսության մեջ մեղադրվող 19 մարդու է ձերբակալել: Նրանք նաեւ մեղադրվում են Անկարայում 2016 թվականի պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի համար, հաղորդում է ODA հեռուստաալիքը:
Նշվում է, որ ռեյդեր են անցկացվում 5 նահանգներում:
Մեղադրյալները Turkish Aerospace Industries (TAI)-ի նախկին աշխատակիցներ են: Այլ մեղադրյալներ են Aselsan ընկերության աշխատակիցներ:
Թուրքիայի իշխանությունը Գյուլենի շարժման հետ կապի կասկածանքով աշխատանքից ազատել է ավելի քան 120 000 պետական ծառայողի, տասնյակ հազարավոր մարդիկ են ձերբակալվել չհաջողված հեղաշրջումից հետո: