«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության օտարերկրյա մասնակիցների համար կարող է «բրիտանական հարթակ» ստեղծվել
Ֆիլմարտադրության ոլորտի «Օսկար» մրցանակաբաշխության 93-րդ արարողության օտարերկրյա մասնակիցների համար հնարավոր է`«բրիտանական հարթակ» ստեղծվի, հայտնում էDaily Mail պարբերականը։
«Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը, ի տարբերություն այլ մրցանակաբաշխությունների, անցկացվելու է առկա ձևաչափով, սակայն, ճանապարհորդությունների հետ կապված խնդիրներից ելնելով, հնարավոր է` «բրիտանական հարթակ» ստեղծվի օտարերկրյա հյուրերի և մասնակիցների համար։
Շոուի պրոդյուսերներ Սթիվեն Սոդերբերգը, Ջեսսի Քոլինզը և Սթեյսի Շերն ասել են, որ 10-օրյա կարանտինի վերաբերյալ հնարավոր սահմանափակման հետևանքով քննարկվում է օտարերկրյա հյուրերի համար «բրիտանական հարթակ» ստեղծելու հարցը։ Այն առցանց կապով միանալու է ԱՄՆ-ում անցկացվող մրցանակաբաշխությանը։ Սակայն պրոդյուսերները հույս ունեն, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, այնուամենայնիվ, բոլոր հյուրերին ուղղարկվող նամակներում նշվում է 10-օրյա կարանտինի նպատակահարմարությունը՝ հայտնելով, որ Ակադեմիան կստանձի թեստավորման գործընթացը։
Հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան այս շաբաթ արգելք սահմանի «ոչ առաջնային կարևորության ճանապարհորդությունների» վերաբերյալ և մրցանակաբաշխության բրիտանացի մասնակիցները չկարողնանա ԱՄՆ մեկնել։ Հինգ միջազգային գեղարվեստական կինոնկարի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են Դանիան, Հոնկոնգը, Ռումինիան, Թունիսը և Բոսնիան՝ Լոս Անջելես հասնելու համար նույնպես կարող են խոչընդոտների բախվել:
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան «Օսկար» մրցանակակիրների անունները: