Նյու Յորքն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը
ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրենսդիրները երեքշաբթի գիշերն ընդունել են մարիխուանայի` ռեկրեացիոն նպատակներով օգտագործումը թույլատրելու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է New York Post-ը, օրինագիծն ընդունվել է մի քանի ժամ տևած քննարկումների արդյունքում: Այն ընդունվել է ձայների 100 կողմ, 49 դեմ հարաբերակցությամբ: Օրենքն արդեն ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
Ըստ վերջնական խմբագրմամբ ներկայացված օրինագծի` կանեփը հանվում է վերահսկվող նյութերի ցանկից, և 21 և բարձր տարիքի անձինք կարող են ազատ օգտագործել այն: Մարիխուանայի օրինական վաճառքը կմեկնարկի հաջորդ տարվանից:
Այսպիսով, Նյու Յորքը դառնում է ԱՄՆ 15-րդ նահանգը, որի տարածքում օրինանակացվում է մարիխուանայի օգտագործումը չափահասների համար: