Ռուսաստանում կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 120 միլիոն թեստ
Ռուսաստանում բժիշկները նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 120,2 միլիոն թեստ են կատարել, մարտի 31-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 120,2 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Անցած օրը կատարվել Է 284 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 481 070 մարդ: