Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը. Հայաստանը ներկայացնող զույգին թույլ չեն տվել մասնակցել գեղասահքի աշխարհի առաջնությանը (տեսանյութ)
Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը չի մասնակցել Ստոքհոլմում մարտի 22-28-ն անցկացված գեղասահքի աշխարհի առաջնությանը, թեև նրանք մեկնել էին մրցավայր:
«Մեզնից խլեցին օլիմպիական երազանքը: Առանց բացատրության թույլ չտվեցին մասնակցել աշխարհի առաջնությանը եւ նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու մեր իրավունքը»,- տեսաուղերձով ասել է Թինա Կարապետյանը:
Ըստ մարզիկների՝ վերջին պահին նրանց մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է եղել, բայց ավելի ուշ պարզվել է, որ դա սխալմունք էր:
«Մենք կոտրված ենք: Մինչ գեղասահորդները տոնում են, մենք թախծում ենք»,- ասել է Թինան: