«Բայդենի վարչակազմը խրախուսական ազդանշաններ է ուղարկում իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու առնչությամբ». Լավրով
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խրախուսական ազդանշաններ է ուղարկում իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված փակուղուց դուրս գալու փորձերի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այժմ Ջո Բայդենի վարչակազմից կան խրախուսական ազդակներ՝ ինչ-որ փոխզիջումներ գտնելու ուղղությամբ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շուրջ փակուղուց դուրս գալու դուրս և զուգահեռաբար լրացուցիչ մտահոգություններ լուծելու համար: Սրան, ի դեպ, ակտիվորեն աջակցում ենք նաև մենք»,- ասել է նա «Վալդայ» ակումբի Մերձավոր Արևելքի թեմայով համաժողովի հատուկ նստաշրջանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից ու վերականգնել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Այժմ որոշ փորձագետներ կարծում են, որ Բայդենի օրոք ԱՄՆ-ն կարող է նորից վերադառնալ գործարքին: