Պուտինը Մակրոնի և Մերկելիի հետ զրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափում զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Ռուսաստանի նախագահը մտահոգություն է հայտնել իր գործընկերներին Դոնբասում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի կողմից շփման գծում ռազմական դիմակայության սրացում հրահրելու և 2020 թ. «Կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման լրացուցիչ միջոցառումներ»-ով ստանձնած պարտավորությունների կատարումից հրաժարվելու կապակցությամբ»,- ասված է Կրեմլի մամլո հաղորդագրությունում:
Այս ոլորտում, ըստ հաղորդագրության, երկրների ղեկավարների խորհրդականանները շարունակում են աշխատանքը:
Երկրների ղեկավարները մանրամասն մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, շեշտվել է, որ 2015 թ. ձեռք բերված Մինսկի համաձայնությունները որպես Ուկրաինայում ծագած հակամարտության կարգավորման հիմք այլընտրանք չունի:
Կողմերը քննարկել են նաև Սիրիայիում, Լիբիայում, ինչպես նաև՝ Բելառուսում առկա իրավիճակը: