Բայդենի շունը Սպիտակ տան մոտակայքում կրկին մարդու է կծել. CNN
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա տիկնոջ «Մեյջոր» անվամբ շունը Սպիտակ տանը կրկին մարդու է կծել, հաղորդում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ տան հարավային հատվածում՝ երկուշաբթի երեկոյան: Այս անգամ տուժողը Ազգային զբոսայգիների ծառայության աշխատակից է:
«Այո, Մեյջորը զբոսանքի ժամանակ մարդու է կծել: Այդ մարդը Սպիտակ տանը բուժզննում է անցել: Որևէ լուրջ վնասվածք չի ստացել և վերադարձել է աշխատանքի»,- ասել է Բայդենի կնոջ՝ Ջիլլ Բայդենի ներկայացուցիչ Մայքլ Լարոսը:
Բայդենի և նրա տիկնոջ՝ Սպիտակ տուն տեղափոխվելուց մի քանի օր անց «Մեյջոր» և «Չեմփ» անուններով շները Սպիտակ տուն են տեղափոխվել: Առաջին անգամ «Մեյջորը» Սպիտակ տան անվտանգության աշխատակիցներից մեկին էր կծել, որից հետո շանը ետ էին ուղարկել Դելավերում գտնվող տուն, ապա մարտի վերջին՝ կրկին Սպիտակ տուն բերել: