Բայդենի վարչակազմը մտադիր է կրկին թույլատրել մուտքի վիզաների տրամադրումը արտասահմանյան մասնագետներին. Bloomberg
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է Բայդենի վարչակազմը մտադիր է կրկին թույլատրել մուտքի վիզաների տրամադրումը արտասահմանյան մասնագետներին, հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Միացյալ Նահանգների նոր իշխանությունները դիտարկում են «H-1B», «H-2B», «H-4», «L» и «J» տիպի փաստաթղթերի տրամադրման արգելքը չերկարաձգելու հնարավորությունը:
Գործակալության հաղորդմամբ՝ նման որոշումը աջակցություն կստանա տեխնոլոգիական ընկերությունների կողմից, որոնք գերադասում են «H-1B» տիպի վիզաներ ձևակերպել արտասահմանիչ բարձր որակավորում ունեցող մասնագետների հրավիրելու նպատակով:
Նման որոշում կայացվել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից: