ԱՄՆ-ում 27 կազմակերպություն քննադատել է Բայդենի՝ Պուտինի հասցեին արած հայտարարություններն ու կոչ արել նրան «կառուցողական բանակցություններ» սկսել ռուսական կողմի հետ. The Hill
ԱՄՆ-ում 27 կազմակերպություն քննադատել են նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին արած հայտարարություններն ու կոչ արել Սպիտակ տան ղեկավարին Պուտինի հետ «երկկողմ կառուցողական բանակցություններ նախաձեռնել», հաղորդում է ամերիկյան The Hill պարբերականը:
«Որպես դիվանագիտության, սպառազինությունների վերահսկման, զինաթափման ու խաղաղության կողմնակից ազգային կազմակերպություններ՝ խորապես մտահոգված ենք այնպիսի երկու երկրների ղեկավարների միջև բացասական հայտարարությունների հնչեցմամբ, որոնց զինանոցում առկա է աշխարհում գոյություն ունեցող միջուկային մարտագլխիկների ավելի քան 90%-ը: Նախագահ Բայդենին կոչ ենք անում բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ, կատարել իր ստանձնած այն պարտավորությունը, ըստ որի՝ դիվանագիտությունը պետք է լինի ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքում»,- ասված է կազմակերպությունների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մարտի առաջին կեսի Բայդենը, պատասխանելով հարցազրուցավարի հարցին, թե արդյոք նա Պուտինին մարդասպան է համարում, դրական պատասխան էր տվել, ինչպես նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահը «պատասխան կտա» ԱՄՆ-ի ընտրություններին, իբր, միջամտելու համար, իսկ Պուտինը ոչ պակաս կոշտ էր պատասխանել Բայդենին՝ նրան առողջություն մաղթելով: