Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի երիտասարդական հավաքականը
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել Անգլիայի երիտասարդական հավաքականը, հայտնում է Daily Mail-ը:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Ադրիան Բուտրոյդի հետ պայմանագիրը: Նրա գլխավորությամբ Անգլիայի երիտասարդական հավաքականը Եվրո-2021-ի եզրափակիչ փուլում մեկնարկել է 2 պարտությամբ:
Ադրիան Բուտրոյդին փոխարինելու թեկնածուների թվում են նաև «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը և Պոլ Սիմփսոնը: Վերջինիս գլխավորությամբ Անգլիայի Մ-20 հավաքականը 2017-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր հունվարի 25-ին: 42-ամյա անգլիացի մասնագետը 2019 թվականի ամառվանից էր աշխատում լոնդոնյան ակումբում: