Ռոնալդուն ապագայի հարցում կկողմնորոշվի մինչև մայիս
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ապագայի հարցում վերջնական որոշում կկայացնի մինչև մայիս, հայտնում է Tuttosport-ը:
Իր որոշման մասին 36-ամյա ֆուտբոլիստը պետք է հայտնի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիին ու ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին: «Յուվենտուսը» չի ցանկանում հաջորդ մրցաշրջանի տրանսֆերային արշավը սկսել առանց վստահության, որ Ռոնալդուն մնալու է ակումբում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուն այս մրցաշրջանի վերջում կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Իտալական ակումբի հետ պորտուգալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը 31 միլիոն եվրո է: