«Վրիժառուների» երկրպագուն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Ռամիրո Ալանիսը միեւնույն ֆիլմի դիտումների քանակով հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Marvel-ի երկրպագուն 191 անգամ կինո է գնացել՝ դիտելու «Վրիժառուները․ վերջնախաղ» ֆիլմը, հայտնում է ռեկորդների գրքի կայքը։
Ռամիրո Ալանիսը սիրելի ֆիլմը դիտելով 35 871 րոպե է անկացրել կամ 575 ժամ։ Կինո այցելելն ազդել է տղամարդու կյանքի վրա։ Նա դադարել է շփվել ընտանիքի հետ եւ թողել սպորտը։ Ալանիսը խոստովանել է, որ 7 կիլորգրամ մկան է կորցրել։
Երկրպագուն ուրախ է, որ դարձել է սիրելի ֆիլմաշարի պատմության մասը։ Ռամիրոն պատմել, է, որ իր սիրելի կերպարը Կապիտան Ամերիկան է։ «Նրա կերպարը բազմաթիվ արժեքներ է մարմնավորում, որոնք են պաշտպանում են՝ արդարության ձգտում, բարություն եւ իր մասին մտածելու փոխարեն առաջինն ուրիշների մասին մտածելու ցանկություն»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բորատ 2»-ը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Այն դարձել է «Օսկարի» պատմության ընթացքում ամենաերկար անվանումով ֆիլմը։