Շերոն Սթոունը հայտարարել է, որ պլաստիկ վիրաբույժն իր կուրծքը մեծացրել է առանց իր համաձայնության
Այսօր արդեն վաճառքի կհանվեն 63-ամյա Շերոն Սթոունի «The Beauty of Living Twice» հուշագրությունները, որոնցում դերասանուհին ներկայացրել է անձնական ու ստեղծագործական կյանքի մանրամասները։ Գրքի որոշ հատվածներ հնարավոր է կարդալ նաեւ հիմա։
Սթոունը պատմել է, որ կրծքի վերականգնման վիրահատության է ենթարկել, երբ 2001թ․-ին երկու բարորակ ուռուցք են հեռացրել։ Դերասանուհու խոսքով՝ դրանք պարզապես հսկայական են եղել՝ ավելի մեծ, քան իր կուրծքը։ Սակայն երբ Շերոնը ուշքի է եկել վիրահատությունից հետո, հայտնաբերել է, որ վիրաբույժը մեծ իմլպանտներ է տեղադրել։
«Երբ հանեցին վիրակապերը, ես տեսա, որ իմ կրծքերն ավելի մեծ են։ Բժիշկն ասաց, որ այն ավելի է համապատասխանում ազդրերիս չափսին։ Նա իմ մարմինը փոխել է առանց իմ գիտության եւ համաձայնության»,- խոստովանել է նա։ Իսկ երբ դերասանուհին բժշկին հարցրել է իր կարծքի չափսի մասին, նա պատասխանել է, որ մտածել է, որ դերասանուհին մեծ կրծքով ավելի լավ տեսք կունենա։
Հուշագրություններում Շերոնը նաեւ խոսել է կաթվածի եւ ուղեղ արյան զեղման մասին, որոնք տեղի ն ունեցել 2001թ․-ին՝ 43 տարեկանում։ Բժիշկը նշել է, որ նրա կյանքը մազից է կախված եղել։
Սթոունն, ամեն դեպքում, առողջացել է եւ դերասանական կարիերայում դադար վերցրել՝ զբաղվելով առողջության վերականգնմամբ։ Սակայն 2019թ․-ին Variety-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կաթվածը լրջորեն ազդել է իր կարիերայի վրա։ «Հիմնական բնազդ» ֆիլմի աստղը յոթ տարի փորձել է աշխատանք գտնել, ինչպես նաեւ կորցրել է հիմնական խնամակալությունը որգեդիր որդու՝ Ռոենի նկատմամբ։
«Մարդիկ շատ դաժան են եղել իմ հանդեպ։ Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հասկանում է, թե որքան վտանգավոր է կաթվածը կնոջ համար եւ ինչ է հարկավոր առողջանալու համար։ Ես կորցի ամենն, ինչ ունեի»,- ասել է նա։
Այդ շրջանից հետո Սթունը կարգավորել է հարաբերություններն ավագ որդու հետ, որն այժմ 20 տարեկան է եւ ապրում են նրա ու երկու որդեգիր որդիների՝ 15-ամյա Լերդի եւ 14-ամյա Քուինի հետ։