Հարկադիր կատարողները փնտրում են Անաստասիա Զավորոտնյուկին
Հարկադիր կատարողները որոնում են օնկոլոգիական հիվանդությամբ տառապող Անաստասիա Զավորոտնյուկին։ Արտիստը խոշոր գումար է պարտք, հայտնում է StarHit-ը։
Առաջին անգամ չէ, որ Զավարոտնյուկը բախվում է ֆինանսական դժվարությունների։ Մի քանի տարի առաջ դերասանուհին բանկից խոշոր վարկ է վերցրել։ Աստղն այն վերցրել է դոլարով, իսկ ճգնաժամից հետո փոխարժեքը բարձրացել է։ Անաստասիային հաջողվել է պարտքը մարել, երբ նա արդեն ծանր հիվանդ է եղել։
Այս պահին դերասանուհին 80 հազար ռուբլի է պարտք, սակայն հարկադիր կատարողները կրկին որոնում են նրան։ Առաջին կատարողական վարույթը հարուցվել է դեռ նախորդ տարի, երկրորդը՝ երկու շաբաթ առաջ։
Դերասանուհու դուստրը՝ Աննա Զավորոտնյուկը, պետք է մարի 23․5 հազար ռուբլի պարտքը բնակարանային տնտեսության համար։ Անաստասիայի մայրը՝ Վալենտինա Բորիսովնան, պետք է 11 հազար ռուբլի վճարի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար։