Բենզեմայի մասին հարցից հետո Դիդիե Դեշամը լքել է ասուլիսը
Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը Ղազախստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի արտագնա հանդիպման նախախաղային ասուլիսում չի ցանկացել անդրադառնալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային: Ղազախ լրագրողներից մեկը ֆրանսիացի մասնագետին հարցրել է վերջին տարիներին Ֆրանսիայի հավաքական չհրավիրվող Բենզեմայի մասին, ինչից հետո Դեշամը կատակել է ու հեռացել:
«Լո՞ւրջ, նույնիսկ այստե՞ղ: Վստահ եմ՝ ինչ-որ մեկը ձեզ այստեղ է ուղարկել այդ հարցով: Ֆրանսիացի լրագրողնե՞րը»,- ասել է Դեշամն ասուլիսների սրահը լքելուց առաջ:
Հիշեցնենք, որ Քարիմ Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից 2015 թվականին իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։
Տեսանյութը՝ այստեղ: