Խոակին Բոգոսյանն ավարտել է կարիերան (Լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու, ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:
Մարտի 29-ին 33-ամյա ֆուտբոլիստը «Սերոյի» կազմում մասնակցել է «Մոնդևիդեո Ուոնդերերսի» դեմ Ուրուգվայի առաջնության 15-րդ տուրի խաղին (1:1)՝ անցկացնելով կարիերայի վերջին հանդիպումը: Բոգոսյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել 24-րդ րոպեին: Հանդիպումից հետո ակումբը շնորհակալություն է հայտնել ու հրաժեշտ է տվել հայկական արմատներ ունեցող խաղացողին:
Հիշեցնենք, որ Խոակին Բոգոսյանը 2020 թվականից էր հանդես գալիս «Սերոյում»: Կարիերայի ընթացքում նա խաղացել է ուրուգվայական, արգենտինական ու պերուական թիմերում, իսկ Եվրոպայում հանդես է եկել ավստրիական «Զալցբուրգում» (2010-2013) ու բելգիական «Բրյուգեում» (2013):