Պեսկով. Պուտինը սնունդի հարցում քմահաճ չէ, բայց խուսափում է խմորային կերակուրներից
Ռուսաստանի նախագահը սնունդի հարցում քմահաճ չէ, ուտում է ամենասովորական ճաշատեսակներ, բայց հետեւում է, որ խմորային կերակուրներ քիչ լինեն: Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում:
«Նա անչափ ոչ քմահաճ է սնունդի հարցում եւ այն բացարձակապես պաշտամունք չի դարձնում: Ուտում է ամենասովորական ճաշատեսակներ, բայց հետեւում է, որ խմորային կերակուրներ քիչ լինեն»,- նշել է Պեսկովը:
Պեսկովը նաեւ հայտնել է, որ ՌԴ նախագահը հանգիստ է վերաբերվում նորաձեւությանը, նա իր մոդելյորը չունի. «Նա միանգամայն հանգիստ է վերաբերվում այդ հարցին: Նա փաստացի հագնում է նույնանման կոստյումներ, նույնանման վերնաշապիկներ: Կարելի է այսպես ասել՝ նա հագնվում է այն վայրին համապատասխան, որտեղ գտնվում է»: