Ռեփեր Lil Nas X-ը Nike-ի մարզակոշիկներ է թողարկել՝ մարդկային արյան կաթիլով. ինչպես է արձագանքել Nike-ը
Nike-ը մեկնաբանել է Satan Shoes («Սատանայական կոշիկ») մարզակոիշիկների թողարկումը, որոնք ամերիկացի ռեփեր Lil Nas X-ը ստեղծել է բրուքլինյան «MSCHF» ընկերության հետ։ Satan Shoes-ի հեղինակները որպես հիմք վերցրել են Nike Air Max 97 մոդելն ու հայտարարել, որ կոշիկում մարդկային արյուն կա։
Այն պատրաստել է MSCHF-ի վեց աշխատակից. այս մասին The New York Times-ին հայտնել է ընկերության հիմնադիրներից մեկը՝ Դենիել Գրինբերգը։ Նա ընդոգծել է, որ արտադրության ընթացքում «մի փոքր» արյուն է օգտագործվել։ Մարզակոշիկի վրա առկա է LUKE 10:18 գրությունը․ այն հղում է կատարում Ղուկասի Ավետարանի հատվածին։ MSCHF-ն ընդհանուր առմամբ 666 զույգ կթողարկի (յուրաքանչյուրը 1018 դոլար):
The New York Times-ին տված հարցազրույցում Nike-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ ընկերությունը ոչ մի կերպ կապված չէ ռեփեր Lil Nas X-ի կամ MSCHF-ի հետ։ «Nike-ը չի մշակել ու չի թողակել այդ կոշիկը, մենք այն հավանության չենք արժանացնում»,- հայտարարել է ապրանքանիշը։
«MSCHF» ընկերությունը Satan Shoes-ը ստեղծել է որպես Jesus Shoes շարքի շարունակություն. ընկերությունն այդ ժամանակ սուրբ ջուր էր օգտագործել։