«Кривое зеркало» նախագծի արտիստ Կարեն Ավանեսյանը հումորից հրաժարվել է հանուն կնոջ
«Кривое зеркало» նախագծի արտիստ Կարեն Ավանեսյանը պատմել է, որ հումորից հրաժարվել է հանուն Նոնայի հետ հարաբերությունների, որը հետագայում իր կինն է դարձել։ Ավանեսյանը նշել է, որ նրան սիրել է առաջին հայացքից, սակայն կինն անմիջապես չի պատասխանել փոխադարձ զգացմունքներով։ Այդ մասին նա հայտնել է «Ռոսիա 1»-ի եթերում «Когда все дома» («Երբ բոլորը տանն են») հաղորդման ընթացքում։
«Նա երբեք չի սիրել ծաղրածուների, նույնիսկ կրկեսում։ Նա իմ մեջ մի փոքր այլ բան է տեսնել։ Ես չէի փորձում նրա հետ կատակել, ես նրան հումորով չեմ գրավել»,- ասել է հումորիստը։
Արտիստը նաեւ պատմել է, որ կինն ամեն հարցում աջակցում է իրեն ու ընդգծել է, որ իրենք հարգում են սովորույթները։ «Ես այս երկիր իմ կանոնադրությամբ չեմ եկել, ես ապրում եմ Ռուսաստանի օրենքներով, բայց մեր տանը մենք ապրում ենք մեր տատիկների ու պապիկների օրենքներով․ կան սովորույթներ, որոնց մենք հետեւում ենք»,- եզրափակել է նա։