Տիմատին «Холостяк» նախագծի մասնակիցներին նկարահանել է «Чокер» երգի տեսահոլովակում
Ռեփեր Տիմատին (իսկական անունը՝ Տիմուր Յունուսով) ներկայացրել է «Чокер» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որում նկարահանվել են «Холостяк» շոուի բոլոր մասնակիցները։ Հատկանշական է, որ հոլովակը գլխավոր հերոսուհի չունի․ աղջիկներից յուրաքանչյուրը պատկերում է հարաբերությունները Տիմատիի հետ։
Մոդելները սոցիալական ցանցերում հրապարակել են երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հատվածներն ու Տիմուրին շնորհակալություն հայտնել նման նախագծի մասնակցելու հնարավորություն համար։ Նրանցից մի քանիսը նկարահանումների ետանաբեմից կադրեր է հրապարակել, սակայն մանրամասները չեն ներկայացրել։
Ի դեպ, Տիմատիի մասնակցությամբ «Холостяк» շոուի ութերորդ եթերաշրջանը գերազացնում է բոլոր ռեկորդները։ Ռեփերը բարձր նշաձող է սահմանել եւ աղջիկների հետ շփման ընթացքում ուղիղ է։ Առայժմ նա երկու սիրելի մասնակից ունի, որոնց վաղուց առանձնացնում է բոլորից՝ Դարյա Պոգադաեւա եւ Մարիա Վերբեր։ Դաշան առաջին հանդիպման հնարավորության է արժանացել, ինչպես նաեւ շոուին մասնակցության անհատական հրավերի, իսկ Մաշային շատերը համարում են շոուի հաղթող։ Հաջորդ սերիայում հենց նա անհատական հանդիպում կկազմակերպի Տիմուրի հետ։
Ընդ որում, շատերն են քննադատում նախագիծը, քանի որ նկարահանումները սկսվել են Անաստասիա Ռեշետովայից բաժանվելու մասին Յունուսովի հայտարարությունից ամիսներ անց։ Մոդելը ռեփերին որդի է պարգեւել, սակայն նույնիսկ դա չի փրկել նրանց ընտանիքը։ Ընդ որում, նախկին սիրահարները միասին շատ ժամանակ են անցկացնում, ինչը հարցեր է առ