Արքայադուստր Դիանան լուրեր է տարածել թագավորական ընտանիքի մասին
BBC-ի թղթակից Մարտին Բաշիրն աղմկոտ հայտարարություն է արել՝ նշելով, որ հենց արքայադուստր Դիանան է թագավորական ընտանիքի մասին որոշ ասեկոսեների աղբյուրը եղել։ Հիշեցնենք՝ թղթակցի հարցազրույցը (այն թողարկվել է 1995թ․-ի նոյեմբերի 25-ին), որում նա նշել է․ որ արքայազն Չարլզն այլ սիրավեպ ունի, դարձել է Մեծ Բրիտանիայում տարվա գլխավոր իրադարձություններից մեկը։
Դրանից հետո BBC-ն ներքին հետաքննություն է անցկացրել, քանի որ Բաշիրին կասկածել է արքայադստեր հետ հարցազրույց անցկացնելու համար անազնիվ մեթոդներ օգտագործելու մեջ։ Նրան մեղադրել են, որ նա կարող էր Դիանային համոզել անկեղծ զրույց ունենալ իր պալատականների մասին կեղծ կոմպրոմատի դիմաց։ Բացի այդ՝ մի շարք ասեկոսեներով կեղծ գրություններ են հայտնաբերվել։ Դրանցից որոշներում ասվում էր, որ Եղիսաբեթ թագուհին սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ պատրաստ է հրաժարվել գահից եւ որ արքայազն Չարզլը սիրահարված է եղել իր երեխաների դայակին։
Հիմա արդեն Բաշիրը նոր փաստաթղթերում պնդում է, որ բոլոր ասեկոսեներն իրեն վերագրվել են սխալմամբ եւ որ դրանք Դիանայի մեկնաբանություններն էին։ Դիանայի եղբայրը կարծում է, որ թղթակիցը կեղծել է քաղվածքները, որոնցում նշվում է, որ թագավորական ընտանիքի երկու անդամներ լրտեսել են հանգուցյալ արքայադստերը։ Նա վստահ է, որ քույրը մամուլին երբեք չի ստել։ Թագավորական ընտանիքը մտադիր չէ զրպարտության մասին քրեական գործ հարուցել լրագրողի վերաբերյալ։