«Կաֆկայի երազը». Դավիթ Բաբայանի ֆիլմն ընդգրկվել է լատվիական փառատոնի մրցութային ծրագրում
«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է լատվիական «T-SHORT ANIMATED FILM FESTIVAL» ամենամյա փառատոնի մրցութային ծրագրում: Ցուցադրությունները կանցկացվեն առցանց ապրիլի 7-ից 30-ը:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոնեկտրոնը, որի ֆինանսական աջակցությամբ էլ նկարահանվել է ժապավենը։
Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, սցենարի հեղինակը եւ ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը։