Մարտի 31-ին կայանալիք Հայաստան - Ռումինիա հանդիպման մրցավարները
Ֆուտբոլի Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Լատվիան ներկայացնող մրցավարական անձնակազմ:
Մարտի 31-ին կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 36-ամյա Անդրիս Տրիմանիսը, որին եզրերում կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեկսեյս Սպասջոնիկովսը, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստան - Ռումինիա հանդիպումը տեղի կունենա մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի երկրորդ տուրից հետո Հայաստանի ու Գերմանիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Հյուսիսային Մակեդոնիան՝ 3-ական, իսկ Իսլանդիան ու Լիխտենշտեյնը կրել են 2 պարտություն: