«Արդարության լիգա» ֆիլմի ռեժիսորը Warner Bros.-ին մեղադրել է իր ֆիլմի հանդեպ ատելության համար
Ռեժիսոր Զակ Սնայդերը «Warner Bros.» ստուդիային մեղադրել է իր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի հանդեպ ատելության համար, նրա խոսքերը մեջբերել է SFX-ը։
«Ստուդիան ատելություն ուներ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ժապավենի։ Իմ նկատմամբ ճնշում էր գործադրվում, ինձ ստիպում էին ֆիլմն առանձին դարձնել եւ չկապված «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի», ինչը ես չէի ցանկանում անել եւ ինչը չարեցի»,- պատմել է նա։
Սնայդերը հավելել է, որ ի սկզբանե նախագիծը մտածել է որպես եռերգություն, որը հանդիսատեսին կպատրաստի Դարքսայդի ներխուժման մասին հետագա հինգ կինոնկարներին։
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմն էկրաններ է բարձրացել 2016թ․-ին։ Այն Սուպերմենի մասին «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունն է։ Կոմիքսների երկու հերոսները կինոէկրաններին միասին հայտնել են առաջին անգամ։
Ավելի վաղ Զակ Սնայդերը հրաժարվել է կոմիքսների մոտիվներով ֆիլմեր նկարել։ Ռեժիսորի խոսքով՝ անկախ որոշ կոմիքսների, մասնավորապես «Բեթմեն․ սեւ ասպետի վերադարձի» նկատմամբ հետաքրքրությունից, ինքը չի անկանում կրկին խորասուզվել սուպերհերոսների աշխարհը։ «Ես մեծ ցանկություն չունեմ եւս մեկ ժապավեն նկարել կոմիքսների մոտիվներով»,- ասել է Սնայդերը։