Մեսիի կինը բացահայտել է, թե որտեղ է ֆուտբոլիստն անցկացնում հանգիստը (Լուսանկար)
Մինչ եվրոպական հավաքականների ֆուտբոլիստները մասնակցում են Քաթարում կայանալիք 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին, հարավամերիկացի խաղացողները ստացել են կարճատև արձակուրդ:
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ընտանիքի հետ հանգստանում է Բարսելոնայից 140 կմ հեռավորության վրա գտնվող Բելվար-դե-Սերդանյեում: 4 տարի առաջ 33-ամյա ֆուտբոլիստը կալվածք էր գնել այնտեղ, որպեսզի ազատ ժամանակն անցկացնի ընտանիքի հետ:
Երկրպագուները Մեսիի՝ հանգիստն անցկացնելու վայրը կռահել են այն բանից հետո, երբ նրա կին Անտոնելա Ռակուցոն լուսանկար է հրապարակել Ինստագրամում: