Օլգա Օռլովան սիրեցյալի հետ առաջին անգամ լուսանկար է հրապարակել
«Դոմ-2» հեռուստանախագծի աստղ եւ «Блестящие» խմբի նախկին մենակատար Օլգա Օռլովան սիրեցյալի հետ առաջին անգամ համատեղ լուսանկար է հրապարակել։ Արտիստուհին միշտ էլ աչքի է ընկել անձնական կյանքի գաղտնիությամբ, եւ մինչ օրս ոչ ոք չի տեսել այն տղամարդու դեմքը, ով նվաճել է նրա սիրտը:
Այն մասին, որ ռուսական շոուբիզնեսի աստղը միայնակ չէ, հայտնի է դարձել 2019 թվականին: Հարկ է նշել, որ այս անգամ Instagram-ում տեղադրված լուսանկարում հայտնվել է Օլգայի սիրելիի մարմնի մի հատվածը՝ նրա ուսը:
«Տղամարդը պետք է հիշի, որ կինն անպաշտպան է։ Նա միշտ տղամարդու հոգատարության եւ վստահության կարիք ունի։ Նույնիսկ, եթե նա ուժեղ տեսք ունի...», — կադրին կից գրել է երգչուհին։