Արմավիրի մարզում Nissan Teana-ն բախվել է մի քանի ծառերի, կոտրել դրանք և շրջվել. 2 վիրավորներից մեկի ականջը կտրվել է
Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Վաչագան Աղաջանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Վ. Աղաջանյանն ու ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։