Սլովակիայի վարչապետը հրաժարական է տվել «Սպուտնիկ V»-ի պատճառով
Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը հայտարարել է վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, հաղորդում է սլովակյան «Pravda» պարբերականը:
Ըստ Մատովիչի, նա կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ ֆինանսների նախարար Էդուարդ Հեգերը՝ կդառնա կառավարության նոր ղեկավարը: Երկուսն էլ ներկայացնում են OĽaNO կուսակցությունը:
Մատովիչը ներողություն է խնդրել ժողովրդից մամուլում երեքշաբաթյա վեճի համար, որին մասնակցել են կոալիցիոն OĽaNO, Za lidí և Sme rodina կուսակցությունները:
Սլովակիան բախվեց քաղաքական ճգնաժամի այն բանից հետո, երբ երկու փոքր կուսակցություններ հայտարարեցին իշխող կոալիցիայից հնարավոր դուրս գալու մասին՝ կառավարության կողմից «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի 2 միլիոն դեղաչափ գնելու պատճառով: