ԱՄՆ Պետդեպը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ԱՄՆ-ը մտադիր է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Մոսկվայի գործողությունների վերանայումն ավարտելուց հետո, որը Վաշինգտոնը համարում է «թշնամական», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ամենուր տեսնում ենք ռուսական ագրեսիայի տարբեր օրինակներ: Եվ (ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը) հստակ հասկացնել տվեց, որ այդ գործողությունները հետևանքներ կունենան «…» Կլինեն հետևանքներ և գին»,- շեշտել է Պետդեպի ղեկավարը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը վերանայում է SolarWinds-ի միջոցով ԱՄՆ գերատեսչությունների վրա կիբերհարձակմանը Ռուսաստանի ենթադրյալ ներգրավվածությունը, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկյան զինծառայողների սպանության համար Մոսկվայի կողմից իբր առաջարկված պարգևների հետ կապված իրավիճակը:
ՌԴ իշխանությունները բազմիցս հերքել են այս հարցերի վերաբերյալ ամերիկյան կողմի մեղադրանքները: