ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ հարաբերությունները կառուցել ուժի դիրքերից. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը տեսակետ է հայտնել, որ Չինաստանի հետ երկրի հարաբերություններում ավելի ու ավելի շատ ասպեկտներ են ի հայտ գալիս, որոնք սրում են պետությունների միջև առճակատումը: Բլինկենը նաև ասել է, որ ամերիկա-չինական հարաբերությունները «միանշանակ կրում են մրցակցային բնույթ», սակայն կան նաև ոլորտներ երկրների համագործակցության համար:
«Ի վերջո, մենք Չինաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցենք ուժի դիրքերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ մարտի 22-ին պատժամիջոցներ սահմանեցին Չինաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը ույղուրների իրավունքների ոտնահարման մասին տեղեկատվությունն էր: Չինացիները նշել են, որ որոշումն ընդունվել է լուրերի ու ապատեղեկատվության հիման վրա, որից հետո նրանք պատժամիջոցներ են սահմանել երկու ամերիկացիների նկատմամբ: