Բլինկենը խուսափել է ուղիղ պատասխանել հարցին՝ արդյո՞ք նա Սաուդյան Արաբիայի թագաժառանգին մարդասպան է համարում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուղղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե համաձա՞յն է այն պնդմանը, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը «մարդասպան» է և հանդիսանում է լրագրող Ջամալ Խաշկաջիի սպանության պատասխանատուն:
Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը հաճախ ստիպված է գործ ունենալ այլ երկրների ղեկավարների հետ, որոնք անում են Միացյալ Նահանգներում «դատապարտելի կամ զզվելի» համարվող արարքներ: Դրանից հետո պետքարտուղարը շեշտել է, որ նման առաջնորդների հետ գործ ունենալը կարևոր է երկրի շահերը իրական պաշտպանելու և նրա արժեքները տարածելու տեսանկյունից: