Մեծ գրադարան, պատկերասրահ և սրճարաններ․ Տոկիոյում բացվել է «Կադոկավայի մշակույթի թանգարանը» (լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում վերջերս բացվել է «Կադոկավայի մշակույթի թանգարանը», որը նախագծել է Կենգո Կուման․ այն համարվում է վերջին տարիներին քաղաքում բացված ամենագեղեցիկ կենտրոններից մեկը, գրում է Luxury Launches-ը։
Նշվում է, որ շինությունն ունի սրճարաններ, գրախանութ և փակ տաղավարներ՝ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար:
Թանգարանի առաջին հարկում ցուցահանդեսների համար նախատեսված տարածքն է։ Երրորդ հարկում՝ սրճարաններ և խանութներ են, երրորդ և չորրորդ հարկերում՝ մեծ գրադարան և պատկերասրահ։