Ամերիկացի որսորդուհին պարծեցել է, որ կոկորդիլոս է որսացել՝ իր համար կաշվից պայուսակ կարելու համար (լուսանկարներ)
Ամերիկացի որսորդուհին սոցցանցերում պարծեցել է, որ կոկորդիլոս է որսացել՝ իր համար կաշվից պայուսակ կարելու համար, գրում է Mirror-ը։
Օրերս Լարիսա Սվիտլիկը, տեղադրելով դաժան որսի լուսանկարը, իր 98 000 հետևորդներին հայտնել է, որ կենդանու երկարությունը 4.5 մետր է՝ նշելով, որ կոկորդիլոսի կաշվից պատրաստվում է իր համար պայուսակ կարել։
Նա նաև հայտնել է՝ կենդանու վրա կրակել է Զամբիայում որսի ժամանակ, «որպեսզի փրկի տեղի բնակիչների կյանքը»։
«Որոշ կոկորդիլոսների պետք է սպանել՝ մարդկային կյանքեր փրկելու համար»,- հայտարարել է նա։
Հայտնի է, որ 33-ամյա Սվիտլիկը որսորդությամբ է զբաղվում 2008 թվականից և աշխարհի տարբեր ծայրերում 116 տարբեր տեսակի կենդանիներ է որսացել։
XPose Trophy Hunting կենդանիների իրավունքների պաշտպանության խումբը հայտարարել է, որ «սեփական հաճույքի և պայուսակի համար կենդանիների սպանությունը բարոյապես չարդարացված, եսասեր և անգութ արարք է»։